Կուսակցություններ, Քաղաքական Խոսույթ

Եթե ես ստեղծեի կուսակցություն, ապա կուսակցության անունը կդնեի ՀԱՆՈւՆ ՔՈԼԵՋԻ:Իմ ծրագրի մեջ նախ և առաջ կմտներ քոլեջում բուֆետ ստեղծելը, որպեսզի երեխաները կարողանային տեղում գնելն սնունդ:

Ես քաղաքական գործիչներից ցանկացա վերլուծել Նիկոլ Փաշինյանի խոսքը: Նա 2019թ-ի մայիսի 8-ին հրապարակել է Նոր Հայաստանի մասին 100 փաստեր: Նա ասում էր, որ 2019թ-ի առաջին կիսամյակում եկամուտներն արձանագրել են աննախադեպ 25 տոկոսանոց աճ:2018 թ-ից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ ։ 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Կառավարությունը հաստատել է 2019թ. համար 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում:

Ճանապարհների նորոգման ծրագրով այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Հ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:  Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։

Հանրային կարծիք գոյություն չունի, Disneyworld company

Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն, իրականում իր մտքերը և կարծիքը արտահայտում էր շատ հետաքրքիր ձևով: Իմ կարծիքով նա իր խոսքում ամեն ինչ չէր ասում շատ պարզ ձևով, այլ իր մտքերը այնպես էր արտահայտում, բերելով բազմաթիվ օրինակների վրա, որ ցանկացած ընթերցողի մտածելու տեղիք էր տալիս: Պիեռ Բուրդին ասում էր, որ բոլորն իրավունք ունեն հայտնելու իրենց կարծիքը: Նա նաև ասում էր, որ հասարակական կարծիքի ուսումնասիրության ժամանակ ներկայացնում են տեխնիկական բնույթի կշտամբանքներ, օրինակ հարցականի տակ են դնում ընտանիքի ներկայանալիությունը: Բուրդիեն նաև ասում էր, որ հասարակական կարծիք ուսումնասիրողները շատ հաճախ մարդկանց տալիս են խորամանկ հարցեր ելնելով քաղաքական շահերից: 

Կան բազմաթիվ սկզբունքներ, որոնցով կարելի է ձևավորել պատասխաններ: Քաղաքական կոմպետենտությունը լայնորեն տարածված չէ, այն փոփոխվում է, ինչպես կրթական նոր մակարդակը: Քաղաքական հարցին համապատասխան կերպով պատասխանելու առաջին պայմանն է ի վիճակի լինել այն ձևակերպել որպես քաղաքական հարց:

Ըստ հեղինակի հանրային կարծիք գոյություն չունի: Նա մի կողմից նշում էր, որ կան հստակորեն ձևակերպված, մոբիլիզացված կարծիքներ և ճնշող խմբեր իսկ մյուս կողմից հակվածություններ, որոնք ըստ սահմանման կարծիքներ չեն:

Իմ կարծիքով հեղինակն իր հոդվածում ուզում էր ասել այն, որ հասարակական կարծիք ուսումնասիրողները շատ անգամներ խնդիրը հարմարեցնում են իրենց իսկ շահերին:

Իմ կարծիքով նույնպես գոյություն չունի հասարակական կարծիք: Յուրաքանչյուր անհարտ պետք է ունենա իր անձնական կարծիքը, քանի որ հասարակության մեջ ապրում են տարբեր մտածմունքի տեր մարդիկ, ուստի մարդկանց կարծիքները կարող են չհամնկնել և պատճառ հանդիսանան շատ տարաձայնությունների:

Disneyworld company

80-ականների սկզբին, երբ լոթարինգյան մետաղագործությունը հայտնվեց ճգնաժամի մեջ, պետական իշխանությունը
մտադրվեց հարթել այդ անկումը` ստեղծելով եվրոպական զվարճանքների «խելամիտ թեմայով զբոսայգի, որը նոր շունչ կհաղորդեր տարածաշրջանին: Սակայն երբ զբոսայգին տարբեր պատճառներով ստիպված եղավ փակել իր դռները այցելուների առջև, նախկին «Շտրումֆլանդ»-մետաղագործները կրկին դարձան գործազուրկ:

Սակայն Դիսնեյլենդը լրիվ այլ մասշտաբի նախաձեռնություն էր: Դրա մասին գաղափար կազմելու համար պետք է հասկանալ, որ Դիսնեյլենդը «անսահմանափակ» է: Դիսնեյի նախաձեռնությունը երևակայականից էլ հեռու է գնում: Դիսնեյը, որպես վիրտուալ իրականության նախաձեռնողը, այսօր ողջ իրական աշխարհը գրավելու ճանապարհին է: Նա իրականությունը ներկայացնում էր որպես զվարճանքների այգի:

Աշխարհի նոր կարգը դիսնեյական է: Բայց Դիսնեյը միայնակ չէ նման տեսակ գրավիչ մարդակերության մեջ: Դիսնեյից շատ ջանք չի պահանջում իրականությունը վեր հանել այնպիսին, ինչպիսին որ կա:

Դիսնեյը շահում է մեկ այլ կողմից նույնպես: Չբավարարվելով ջնջել իրականը՝ առանց խորության ստեղծելով մի վիրտուալ
եռաչափ պատկեր, այն ջնջում է նաև ժամանակը՝ միևնույն ճամփորդության ընթացքում սինխրոնացնելով բոլոր դարաշրջանները, միևնույն սցենարում համադրելով բոլոր մշակույթները:

Դիսնեյն իրականացնում է այս անժամանակյա ուտոպիան միանգամից մի քանի էկրանի վրա ներկայացնելով անցած կամ գալիք բոլոր դեպքերը, խառնելով հաջորդականությունները:

Բայց իմ կարծիքով Ժան Բոդիարը չափազանց շատ է խորացել այս թեմայի մեջ, քանի որ Դիսնեյլենդը ինձ համար շատ զվարշճալի վայր է, որտեղ երեխաները շատ են ուրախանում, ինչու ոչ նաև ծնողները, իրենց երեխաների հետ այցելելով այդ այգի որոշ ժամանակ վերադառնում են իրենց մանկություն:

Մարդու իրավունքների մասին հոդվածների վերլուծություն

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և
իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց
նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Մարդիկ անկախ իրենց սեռից, ռասսայից և սոցիալան վիճակից ունեն հավասար իրավունքներ;

Հոդված 2
Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք
ունի:
Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկել իր կյանքից, իր ազատության իրավունքից;

Հոդված 3
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և
ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:

21-րդ դարում արգելվում է ստրկությունը և ստրկավաճառությունը;

Հոդված 4
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի;

Ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մարդու իրավունքները;

Հոդված 5
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:

Ամեն ինչ պետք է կատարել օրենքի սահմաններում;

Հոդված 6
Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները
ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով
արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերականգնել իր ոտնահարված իրավունքները;

Հոդված 7
1.Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ
համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային
դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր
հնարավորությունները:

Մարդուն չի կարելի ձերբակալել առանց հիմնավոր պատճառը ապացուցելու;

Հոդված 8

Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:

Սեփականության հարցերը պետք է կարգավորել միայն օրենքի սահմաններում;

Հոդված 9

Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը
ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը

Յուրաքանչյուր մարդ չափահաս դառնալուց հետո իրավունք ունի ընտրելու իր կրոնը;

Հոդված 10 Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր
արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է
անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի
կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:

Ժողովուրդը պետության կառավարման կարևորագույն մասնիկն է կազմում, պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը;