Մարդու իրավունքների մասին հոդվածների վերլուծություն

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և
իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց
նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Մարդիկ անկախ իրենց սեռից, ռասսայից և սոցիալան վիճակից ունեն հավասար իրավունքներ;

Հոդված 2
Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք
ունի:
Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկել իր կյանքից, իր ազատության իրավունքից;

Հոդված 3
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և
ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:

21-րդ դարում արգելվում է ստրկությունը և ստրկավաճառությունը;

Հոդված 4
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի;

Ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մարդու իրավունքները;

Հոդված 5
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:

Ամեն ինչ պետք է կատարել օրենքի սահմաններում;

Հոդված 6
Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները
ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով
արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերականգնել իր ոտնահարված իրավունքները;

Հոդված 7
1.Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ
համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային
դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր
հնարավորությունները:

Մարդուն չի կարելի ձերբակալել առանց հիմնավոր պատճառը ապացուցելու;

Հոդված 8

Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:

Սեփականության հարցերը պետք է կարգավորել միայն օրենքի սահմաններում;

Հոդված 9

Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը
ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը

Յուրաքանչյուր մարդ չափահաս դառնալուց հետո իրավունք ունի ընտրելու իր կրոնը;

Հոդված 10 Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր
արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է
անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի
կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:

Ժողովուրդը պետության կառավարման կարևորագույն մասնիկն է կազմում, պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը;

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով