Կուսակցություններ, Քաղաքական Խոսույթ

Եթե ես ստեղծեի կուսակցություն, ապա կուսակցության անունը կդնեի ՀԱՆՈւՆ ՔՈԼԵՋԻ:Իմ ծրագրի մեջ նախ և առաջ կմտներ քոլեջում բուֆետ ստեղծելը, որպեսզի երեխաները կարողանային տեղում գնելն սնունդ:

Ես քաղաքական գործիչներից ցանկացա վերլուծել Նիկոլ Փաշինյանի խոսքը: Նա 2019թ-ի մայիսի 8-ին հրապարակել է Նոր Հայաստանի մասին 100 փաստեր: Նա ասում էր, որ 2019թ-ի առաջին կիսամյակում եկամուտներն արձանագրել են աննախադեպ 25 տոկոսանոց աճ:2018 թ-ից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ ։ 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Կառավարությունը հաստատել է 2019թ. համար 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում:

Ճանապարհների նորոգման ծրագրով այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Հ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:  Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով