Օրենսգիրք

Օրենսգիրք(լատ. codex-գիրք)- համակարգված միասնական օրենսդրական ակտ, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որևէ համասեռ բնագավառ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքՀայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և այլն)։ Օրենսգրքին բնորոշ է որոշակի կառուցվածքը (ընդհանուր մաս, հատուկ մաս, հատվածներ գլուխներ)։ Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է։ (Վ.Համբարձումյան և ուրիշն. (1986)։ «12»։ Հայկական Սովետական հանրագիտարան։ Երևան)

Օրենսգրքերը՝ որպես իրավական ակտ առավելապես առկա են մայրացամաքային իրավական համակարգի երկրների օրենսդրությունում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և այն, այդ թվում՝ Հայաստանը։ Անգլո-սաքսոնական համակարգի երկրների համար՝ Անգլիա, ԱՄՆ և այլն, օրենսգրքերի առկայությունը բնութագրական չէ, քանի որ այնտեղ գործում է ընդհանուր, նախադեպային իրավունքը։ Առավել հայտնի օրենսգրքերն են՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով