Արկածային տուրիզմ

Արկածային տուրիզմը, տուրիզմի տեսակ է, որը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն։ Արկածային տուրիզմ կարող է լինել ցանկացած ճամփորդական գործունեություն, որը ներառում է երեք բաղադրիչ՝ ֆիզիկական ակտիվություն, մշակութային փոխանակում և բնության հետ կապ։

Արկածային տուրիստները կարող են ձգտել հաղթահարելու լարված և դժվար իրավիճակներ, որոնք առաջանում են նրանց՝ հարմարավետության գոտին լքելու արդյունքում։ Սա կարող է տեղի ունենալ մշակույթային շոկ ապրելու կամ կոնկրետ գործողությունների հետևանքով, որոնք պահանջում են զգլի ջանքեր և ներկայացնում են ֆիզիկական վտանգ կամ ռիսկի որոշակի աստիճան ունեն։

Արկածային տուրիզմի տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքներըհեծանվային լեռնագնացությունըթիավարությունը (կանոյեկայակ), ջրասուզումըլաստանավով ճամփորդությունըզիպլայնըպառապլանով թռիչքըքայլարշավըձիարշավըհետազոտական ճամփորդությունըսենդբոարդինգը (ավազի վրայով), սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը և հիչհայկինգը (ավտոստոպով ճամփորդություն։ Արկածային տուրիզմի որոշ տարօրինակ ձևեր ներառում են տուրիզմ աղետավայրերում և գեթո տուրիզմ։ Արկածային տուրիզմի այլ զարգացող ձևերից են սոցիալական տուրիզմը և տուրիզմը Ջունգլիներում։

 Արկածային տուրիզմը նոր զարգացող ոլորտ է Հայաստանում և մեր աշխարհագրական դիրքը այդ առումով բավական նպաստավոր է։

DNA NGO

Արկածային տուրիզմ՝ կանիոնինգ, ռաֆթինգ, դայվինգԲլոգ

Արկածային տուրիզմ՝ կանիոնինգ, ռաֆթինգ, դայվինգ

3 Սեպտեմբերի, 2020

Արկածային տուրիզմը նոր զարգացող ոլորտ է Հայաստանում և մեր աշխարհագրական դիրքը այդ առումով բավական նպաստավոր է։ Տեսակնեը շատ են, բայց DNA-ի հերթական նյութում կներկայացնենք դրանցից երեքը՝ կանիոնինգ, ռաֆթինգ:

Կանիոնինգ/Canyoning

Canyoning-ը ակտիվ հանգստի և ամենահին սպորտաձևերից մեկն է, որը սերտ կապված է արշավների, լողի, ժայռամագլցման հետ: Կանիոնինգով զբաղվելիս ոչ միայն հաղթհարում եք բազմաթիվ խոչընդոտներ, անցնում կիրճեր, ցատկում, լողում, այլ նաև մարզում մարմնի մկանները:

Հատկանշական է, որ այս մարզաձևը կարող են վայելել մեծ թվով մարդիկ, քանի որ ունի դժվարության՝ 10-3 սանդղակ:

Մասնակիցներից պահանջվում է՝

-140 սմ -ից մինչև 190 սմ հասակ

-Մինչև 110 կգ քաշ

-Ցանկալի է նաև լողալ իմանալ, խուճապի չմատնվել վարար գետից և բարձրությունից

-Ունենալ սպորտային կոշիկներ

Canyoning-ի անցակացման վայրերը

Սատանի կամուրջ (հեշտ. 10 դժվարությունից 3-ը)

Ռաֆթինգ/ Rafting

Ռաֆթինգը  ջրային սպորտի ամենէքստրեմալ տեսակներից է: Այն լեռնային գետերի հոսանքի ուղղությամբ ռետինե նավակով 4-20 հոգանոց խմբերով թիավարումն է։ Վերջինս իրականացնելու հիմնական գետերն են՝ Ձորագետը, Քասաղը, Թարթառը և Դեբետը: Ռաֆթինգի ուղևորություններն ուղեկցվում են նաև փոքր արշավներով և ջրային ջամփինգով (թռիչք կամրջից գետի մեջ):

Դայվինգ /Diving

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը երբեք չի ասոցացվել սուզվելու հետ, այնինչ Սևանը շատ հարմար վայր է սուզորդության համար: Սևանում դայվինգը կոչվում է բարձրադիր (altitude diving), որը հաճախ հանդիպող երևույթ չէ աշխարհում։ Ստորջրյա տեսանկյունից Սևանն առաջարկում է ոչ թե գունավոր ձկներ և կորալներ, այլ հետաքրքիր բուսականություն, չքնաղ ստորջրյա ժայռեր, հնագիտական տարբեր տեսարաններ, և յուրաքանչյուր ափից սուզվելիս կարող եք նոր բացահայտումներ անել։

Այսպիսով անդրադարձանք արկածային տուրիզմի տեսակներից երեքին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են դառնալ հետաքրքիր ժամանցի տարբերակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով